Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Սիրիացի գրոհայինները շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքում

Սիրիացի գրոհայինները շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքում
23.11.2020 | 22:37

Լեռնային Ղարաբաղում կռվելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանները դեռևս չեն վերադարձել Սիրիա, լուրեր են շրջանառվում, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու՝ թվիթերում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որ Արցախյան պատերազմի ընթացքում ակտիվ լուսաբանել է Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկելը:

Նրա խոսքով՝ վարձկաններն Ադրբեջանում պատրաստվում են մնալ երկարաժամկետ հեռանկարում՝ թուրքական բազաների հետ որոշ կետերի պաշտպանության համար: Նրանց մեծ մասը հեռախոս չունի:
Թուրքիային, ըստ լրագրողի, դա ձեռնտու է, քանի որ իր վերահսկողության տակ է պահում գրոհայիններին:

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ